Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվեց շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է, ինչի  հետևանքով օրական արտադրվող և իրացվող ձվի մեկ երրորդը կազմում էր փոքր տրամագծով և ցածր գներով ձուն: Հոկտեմբեր ամսից սկսած իրացվող հավկիթի խմբաքանակում արդեն  մեծ տրամագծով և բարձր գին ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը սկսեց ավելանալ: Այս հանգամանքով  պայմանավորված հանրապետությունում փոփոխվել են հավկիթի  միջին գները:

Ինչ վերաբերում է խոշոր, դիետիկ հավկիթի  գներին, ապա դրանք մնացել են անփոփոխ: