Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններ եւ Կառավարական կապի կենտրոնը (GCHQ) ռուսերենին եւ չինարենին տիրապետող մասնագետների թափուր աշխատատեղեր են բացել, գրում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները նման մասնագետների անհրաժեշտությունն առաջացել է «Արեւելքից լրտեսության եւ կիբերհարձակումների թվի ավելացման պատճառով»:

Տեւական ժամանակ հատուկ ծառայությունները վարձել են արաբերեն, ինչպես նաեւ ֆարսի եւ ուրդու լեզուներին տիրապետող մասնագետների՝ դիմակայելու Մերձավոր Արեւելքից եւ Ասիայից բխող ահաբեկչական սպառնալիքներին: Այժմ բրիտանական հատուկ ծառայությունները կենտրոնանում են Մոսկվայի եւ Պեկինի լրտեսների վրա: