ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 4-ին կազմել է 412.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 515.48 դրամ (աճել է 1.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 659.02 դրամ (աճել է 1.00 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.46 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 214.05 դրամ, ոսկին՝ 15,477.53 դրամ, պլատինը՝ 16,448.39 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 4-ին կատարվել է 4 մլն 400 հազար դոլարի առքուվաճառք։ Դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 413.75 դրամ:



























