Իսպանական դատարանը դադարեցրել է անկախության վերաբերյալ հարցման անցկացումը, որը Կատալոնիայի իշխանությունները ծրագրել են անցկացնել նոյեմբերի 9-ին, հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նշանակված հարցումը չեղյալ հայտարարելու օգտին միաձայն քննարկել են Սահմանադրական դատարանի կոլեգիայի բոլոր անդամները:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի իշխանությունները որոշել են հարցում անցկացնել խորհրդատվության տեսքով բնակչության շրջանում այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին Իսպանիայի ՍԴ-ն արգելեց հանրաքվե անցկացնել: Տեղական իշխանությունները նախատեսում էին կատալոնացիներին հետեւյալ հարցերն ուղղել՝ «Ցանկանում եք արդյոք, որպեսզի Կատալոնիան պետություն դառնա» եւ «Եթե այո, ցանկանում եք արդյոք, որպեսզի Կատալոնիան անկախ պետություն դառնա»:
Վերջին հարցումի համաձայն, որն անցկացրել էր հասարակական կարծիքի հետազոտման «Metroscopia» ինստիտուտը, 44 տոկոսը մտադիր է քվեարկել անկախության օգտին, 42 տոկոսը՝ Իսպանիայի կազմում ինքնավարությունը պահպանելու օգտին:




























