Վրաստանի՝ եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներ ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքսի Պետրիաշվիլին որոշել է հրաժարական ներկայացնել: Այդ մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:

Հրաժարականի դիմումը Պետրիաշվիլին մտադիր է ներկայացնել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին նոյեմբերի 5-ին:

Պետրիաշվիլին կուսակցության անդամ է հանդիսանում, որը գլխավորում է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եւ մտնում է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի մեջ: Երեքշաբթի Ալասանիան պաշտոնից հեռացվել էր վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի որոշման համաձայն:

Նշենք, որ եթե Ալասանիայի կուսակցությունը որոշի դուրս գալ «Երազանքից», Իշխող կոալիցիան կարող է կորցնել մեծամասնությունը խորհրդարանում: