Կառավարության վաղը՝ նոյեմբերի 6-ին, կայանալիք նիստի օրակարգում փոխվարչապետի, Վայոց ձորի մարզպետի նշանակման հարց առայժմ չկա: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից: Սակայն չի բացառվում, որ դրանք օրակարգ մտնեն վերջին պահին, ինչպես սովորաբար արվում է:
Իսկ այժմ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ հարցեր, րոնք վերաբերում են օրենքներում, Կառավարության որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ անելուն, ինչպես օրինակ՝ «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ անելուն, կքննարկեն Մշակույթի նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու մասին հարցերը, կհաստատեն առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը:
Հնարավոր է այսօր կայանալիք ՀՀԿ նիստում հայտնի դառնան փոխվարչապետի եւ Վայոց Ձորի մարզպետի թեկնածունները եւ վաղը արդեն նշանակումներ արվեն:




























