Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում սենատոր է ընտրվել սեւամորթ ամերիկյան գործարար Թոմ Սքոթը: Այսպիսով, գործարարը վերջին 140 տարիների ընթացքում դարձել է առաջին սեւամորթ սենատորը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին անգամ սենատում աֆրոամերիկացի է ներկայացվել Վերակառուցման տարիներին, երբ քաղաքացիական պատերազմում հաղթանակած Հյուսիսի զորքերը օկուպացրել էին Հարավը: Հարավային նահանգերից Դաշնային զորքերի հեռացումից հետո՝ 1877թ., շրջաններում սեւամորթ փոքրամասնության իրավունքների նոր սահմանափակումներ հաստատվեցին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ԱՄՆ-ի սենատի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների պարտությունից հետո Հանրապետականները լիակատար հաղթանակ են տարել:




























