Մոնղոլիայի պետական ղուրալը (խորհրդարանը) այսօր՝ նոյեմբերի 5-ին, սատարել է վարչապետ Նորովին Ալաթանխոյագի հրաժարականը, հայտնում է Russian Today-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոնղոլիայի պատգամավորները վերջինիս մեղադրել են երկրի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ անկման ու վերջինիս վիճակի վաթարացման մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոնղոլիայի խորհրդարանում հաշվվում է 76 տեղ: Քվեարկությանը մասնակցել են 66 պատգամավորներ, որոնցից 34-ը սատարել են վարչապետի հրաժարականը:

Նորովին Ալթանխոյագը Մոնղոլիայի կառավարությունը ղեկավարել է 2012թ. օոստոսից: Մինչ այդ նա զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը: