ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտարական քարոզարշավները ամենաթանկարժեքն են ճանաչվել: Մասնավորապես Russian Today-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի թեկնածուների նախընտրական մրցարշավը գերազանցել է 100 մլն դոլարի շեմը:
Աղբյուրի փոխանցմամբ, դեմոկրատական կուսակցության համար այդ թվերը ռեկորդային են: Հանրապետականներից նախընտրական քարոզարշավին 100 մլն դոլարի սահմանագիծը հատել է նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին: Սեփական քարոզարշավի վրա կատարված ծախսերի ցուցանիշով բացարձակ չեմպիոնը ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման է, ով 2008թ. միայն պաշտոնական տվյալներով՝ այդ նպատակի հմարա ծխասել է 150 մլն դոլար:
ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, թեկնածուներին արգելված է քննարկել եւ իրենց նախընտրական ռազմավարությունը կյանքի կոչել անկախ ներդրողների հետ մասնավոր եղանակով: Սակայն քաղաքական գործիչները բազմաթիվ ճեղքեր են գտնում, որոնց միջոցով ֆինանսական հոսքերը շռայլորեն հոսում են իրենց արշավներ:





























