Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Իդրիս Բալը, ով հայտնի է Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցը լինելով, հայտարարել է, թե ավարտվել են նոր կուսակցության ստեղծման աշխատանքները։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Իդրիս Բալը նշել է, թե կուսակցության հիմնադիրներն իրենց ստորագրություններով հայտը ներկայացրել են ՆԳ նախարարություն եւ նոյեմբերի 6-ին արդեն կներկայացվի կուսակցության լոգոն եւ ծրագիրը։
Նա հայտարարել է, թե նոր կուսակցության անունը լինելու է «Դեմոկրատական զարգացում» կուսակցություն (DGP):
Նշենք, որ Իդրիս Բալը մի շարք գյուլենական պատգամավորների հետ դուրս էր եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունից հետո։





























