Դեպի Հայաստան ներկրման ընթացակարգերը մի քանի անգամ ավելի թանկ են, քան արտասահմանյան երկրներում, նոյեմբերի 5-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակ առաջ Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերություններից մեկում, որը նա նախընտրել է չնշել, լուրջ բարդություններ են ծագել սարքավորումների ներկրման ժամանակ: «Արդյունքում՝ ստուգում ստուգումի հետեւից: Եվ եթե արեւմուտքում նույն ապրանքի մաքսազերծումը 200 եվրո կլիներ, ապա այստեղ շուրջ 1000 եվրո է: Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա. որքան դյուրին լինեն արտաքին առեւտրի պայմանները, այնքան ավելի լավ: Համենայն դեպս, արհեստական խոչընդոտներ չպետք է լինեն», - նշել է Մակարյանը:




























