Հայաստանում Շառլ Ազնավուրի՝ թուրքական Posta պարբերականին հարցազրույց տալու վերաբերյալ Հայաստանի ԱԳ նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տարածել։
ՀՀ ԱԳՆ տարածած գրառման մեջ նշվել է, թե Շարլ Ազնավուրը որեւիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։
Նշենք, որ թուրքական Posta պարբերականը հարցազրույց էր տպագրել՝ շեշտելով, թե այն արվել է ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հետ։
Այսպես ասած հարցազրույցի մեջ Շառլ Ազնավուրն իբր բավականին հակասական հայտարարություն էր արել, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հայ հասարակության մեջ։



























