Հայաստանում ձուն չի թանկանա անգամ Նոր տարվա շեմին: Այս մասին նոյեմբերի 5-ին գյուղնախարարությունում լրագրողներին հայտնել է հանրապետության Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Նա ընդգծել է, որ թանկացումը ձեռնտու չէ թռչնաբույծներին,  քանի որ կբացի դռները ներմուծման համար: «Այդ պատճառով էլ թռչնաֆաբրիկաները իրենց պահուստների հաշվին նվազեցրել են ձվի վաճառքի գինը  2-3  դրամով: Եվ այժմ այն 3-4 դրամով ավելի էժան է, քան անցյալ աշուն», - նշել է Ստեփանյանը:

Նա հավելել է, որ թռչնաբույծները այժմ արտադրում են միջին չափի ձու՝ 58-59 դրամով, 38-45 դրամ ինքնարժեքի դեպքում՝ կախված ձվի չափից: ԱԱՀ-ն եւ մանրածախ առաքման ծախսերը հաշվի առնելով՝ թռչնաբուծարաններին մնում է  7 – 8% եկամուտ: «Այլ խոսքով՝ մեր շահութաբերությունն այնքան էլ բարձր չէ», - նշել է Սերգեյ Ստեփանյանը: