Ռուսաստանի «Սբերբանկը» ճանաչվել է աշխարհի ամենից ոչ թափանցիկ 5 ընկերություններից մեկը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Transparency International-ի զեկույցը:
Ցուցակում են հայտնվել նաեւ ճապոնական Honda Motor-ը, չինական Bank of Communications-ը եւ Չինաստանի գյուղատնտեսական բանկը: Ցուցակը գլխավորել է Չինաստանի բանկը: Transparency International-ի ուսումնասիրման առարկա են դարձել համաշխարհային 124 խոշոր ընկերություններ:
Ըստ աղբյուրի՝ ընկերությունների երեք քառորդը չեն բացահայտում արտասահմանոմ վճարած հարկերի չափը:
Պետության կողմից վերահսկվող «Սբերբանկը» հաճախորդների ամենամեծ ցանցն ունի Ռուսաստանում: 2013 թ. համաշխարհային ամենաթանկ բրենդների շարքում բանկը զբաղեցրել էր 63-րդ տեղը, դրա արժեքը գնահատվել էր 14,1 մլրդ դոլար: ԵՄ-ն «Սբերբանկն» ընդգրկել է պատժացուցակում:





























