Հովիկ Աբրահամյանի կառավարությունում գերակշռում է իրատեսությունը, նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:  Նա նշել է, որ մի շարք հարցեր, որոնք չի հաջողվել լուծել Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, այժմ լուծում են ստացել: Դա ե՛ւ արտոնյալ հարկային ռեժիմն է փոքր ընտանեկան բիզնեսի համար,  ե՛ւ խորհրդարանոմ քննարկվող սահմանամերձ գյուղերում տնտեսվարողներին տրվելիք արտոնությունները:

«Այդ եւ այլ հարցեր բարձրացվել են մայիսին, եւ մի քանի ամսվա ընթացքում դրանք սկսել են  լուծել: Ինձ թվում է, որ նոր վարչապետը հարցերին ավելի հեշտ է մոտենում եւ հակված է կարճ զրույցների եւ արագ լուծումների», - նշել է Մակարյանը: