«Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը գլխավորում է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Իրակլի Ալասանիան, լքել է իշխող «Վրացական երազանք» կոլաիցիան: Այս մասին հաղորդում է «Նովոստի» Գռուզիան»:

«Մենք մեր գործընկերների հետ բաժանվեցինք շատ քաղաքակիրթ ձեւով: Կոալիցիայում այլեւս չեն լինի «Ազատ դեմոկրատները»: Ինչ վերաբերում է քննարկմանը, այլ չի կայացել եւ ելնելով դրանից, ես ուզում եմ ասել, որ մենք չէինք եկել խոսելու Իվանիշվիլիի հետ: Մենք ուզում էինք արդեն մեր նախկին գործընկերների հետ խոսել այն մասին, թե ինչը հանգեցրեց այն քայլերին, որոնք կատարել են «Ազատ դեմոկրատները»: Ցավոք, նման խոսակցություն չկայացավ»,-ասել է Ալասանիան: