Քաղաքական ուժերի ղեկավարները հանդիպելու համար միջնորդության կարիք չունեն: Այսօր` նոյեմբերի 5-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե վարչապետը միջնորդել է` իր խնամի Գագիկ Ծառուկյանը հանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսպես արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիք չունեն, նրանք իրենց խնդիրներն իրար հետ կլուծեն»,- ասաց վարչապետը:
Հարցին, թե արդյոք հանդիպում եղե՞լ է ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդների միջեւ, Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց:
Նշենք, որ ըստ մամուլի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:




























