Նոյեմբերի 8-ին Գերմանիայում կմեկնարի Թիմուր Վերմեշի «Նա կրկին այստեղ է» գրքի համանուն ֆիլմի նկարահանումները, գրում է Gazeta.ru-ն: Ֆիլմի գլխավոր հերոսը կլինի Ադոլֆ Հիտլերը:

Աղբյուրի փոխանցմամբ՝կոմեդիայում Հիտլերին կմարմնավորի նախկինում հիմնականում հեռուստասերիալներում նկարահանված գերմանացի դերասան Օլիվեր Մասուչին: Գրքի սյուժեով ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիլտերը 1945թ. ինքնասպանությունից հետո 2011թ. անսպասելիորեն արթնանում է Գերմանիայում: Նա սկսում է  աշխատել եւ դառնում է YouTube-ի հերոս:

Թիմուր Վերմեշը հունգարական ծագմամբ գերմանացի է: Նրա գիրքը տպագրվել է 2 մլն օրինակով եւ վաճառվել աշխարհի 40 երկրներում: