Հայաստանի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ամփոփվել են ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: