Աճպարարների հնագույն կազմակերպություններից մեկը՝ «Մոգական շրջանը» կազմակերպության քարտուղար է ընտրել 22-ամյա Մեգան Բեյկոն-Նոուլզին, հայտնում է The Telegraph-ը:
Այսպսիով աճպարարուհին դարձել է ավելի քան հարյուրամյա պատմություն ունեցող կազմակերպության կառավարման ամենաերիտասարդ մասնակիցը: Պաշտոնը զբաղեցնելու համար երիտասարդ աղջիկը ստիպված է եղել 7 ամիսների ընթացքում մրցել ավելի տարիքով տղամարդ թեկնածուների հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Աճպարարուհին ծրագրում է ավելի շատ կանանց ներգրավել կազմակերպություն, թեեւ կանանց մուտքն այս կազմակերպություն թույլատրվել է վերջին 23 տարիների ընթացքում:
«Մոգական շրջանը» հիմնադրվել է 1905թ. եւ համարվում է իր ոլորտում ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկը:




























