Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից ԱՄՆ-ի ներկրած նավթի ծավալը հասել է 30 տարվա նվազագույնին՝ 40%:
Ավելի վաղ ՆԱԵԿ-ի երկրներից ներկրումը կազմում էր ԱՄՆ ներմուծվող նավթի ընդհանուր ծավալկի 88%-ը, հայտնում է FinFacts Ireland-ը:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունն առցանց գործիք է մշակել՝ նավթի ներկրման վերլուծության համար: Ըստ վերլուծության՝ ԱՄՆ-ում թերթաքարային բումը տարբեր ազդեցություն ունի ՆԱԵԿ-ի անդամների վրա: Նշվում է նաեւ Ալժիրի եւ Լիբիայի վրա ուժեղ ազդեցության մասին, իսկ Սաուդյան Արաբիան եւ Վենեսուելան պահպանում են իրենց ուժեղ դիրքերը: Նիգերիան դարձել է ԱՄՆ-ում թերթաքարային բումի գլխավոր զոհը:
Ըստ աղբյուրի՝ տեխնոլոգիական առաջընթացը զգալի ավելացրել է ԱՄՆ-ում ներքին նավթի արդյունահանման ծավալները: Նավթի հումքի արտադրությունը 2011 թ. օրական 5,6 մլն բարելից 2013 թ. աճել է մինչեւ 7,5 մլն բարելի: 2015 թ. ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը կանխատեսում է արտադրության աճ ՝միջինը մինչեւ 9,4 մլն բարել:
1970 թ. ԱՄՆ-ում նավթի արտադրության ծավալները հասել են օրական 10 մլն բարելի: Տվյալ ռեկորդը, ամենայն հավանականությամբ, կկրկնվի հաջորդ տասնամյակում:



























