Ամերիկացի Ջոուի Չեսթնաթը հնդկահավ ուտելու արագությամբ նոր ռեկորդ է սահմանել: 10 րոպեի ընթացքում նա ավելի քան 4.2 կգ է կերել: Մրցույթն անցկացվել է Կոնեկտիկուտ նահանգի Մաշանթաքեթ քաղաքում: Ըստ Gazeta-ի, միջոցառումը նվիրված է եղել Գոհաբանության օրվան:
Մասնակիցներին 8 կգ-անոց հնդկահավ են մատուցել: Նրանք պետք է այն առանց պատառաքաղի կամ դանակի ուտելու լավագույն միջոցը գտնեին:
«Հնդկահավը հիասքանչ է: Ես պարզապես երջանիկ եմ այստեղ գտնվելու համար: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել»,- խոստովանել է 5 հազար դոլար շահած Չեսթնաթը: Նա շրջանցել է նախորդ ռեկորդակրին՝ Սեւ Այրի անունով հյտնի Սոնեյ Թոմասին. 2011 թվականին նա 10 րոպեում շուրջ 2.4 կգ էր կերել:




























