Փարիզի ոստիկանները ձերբակալել են ամուսինների եւ նրանց 15-ամյա դստերը՝ շուրջ 300 մանսայլակի գողության կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն:
Ընտանիքը գողություն է կատարել մայրաքաղաքի մի քանի շրջաններում եւ Դիսնեյլենդում: Նրանք սայլակները վաճառել են համացանցում:
Մանկական իրերի փարիզյան խանութի մենեջեր Սիլվի Ատալին պատմել է, որ վերջին երկու տարիների ընթացքում բազմաթիվ ծնողներ բողոքում են մանկասայլաների գողությունից: Ըստ Lenta-ի, վաճառքում նույնիսկ հատուկ կողպեքներով տեսակասնի է հայտնվել:
Պարբերականի աղբյուրը ոստիկանությանը հայտնել է, որ որոնողական աշխատանքները, ի տարբերություն ավտոմեքենաների, բարդացել են այն պատճառով, որ գերատեսչությունը «մանկական տրանսպորտի միջոցների» ամբողջական բազա չունի: Ինչ պատիժ է սպառնում ընտանիքին՝ չի հստակեցվում:




























