Սոցիալական կարգավիճակը ժառանգականորեն է փոխանցվում: Նման եզրահանգման է եկել ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը: Հետազոտողների խումբը պարզել է, որ սոցիալական կարգավիճակը փոխանցվում է ավելի հաճախ, քան առողջությունն ու մարդու արտաքին տվյալները:

Գիտնականները վերլուծել են բարձր աշխատավարձով մարդկանց տվյալները: Ուսումնասիրվել են նաեւ Քեմբրիջի եւ Օքսֆորդի համալսարանների ուսանողների տվյալները: Այնուհետեւ դրանք մշակվել են հետեւյալ չափանիշներով. զբաղմունք, եկամուտների մակարդակ, առողջություն եւ բարեկեցություն:

Ըստ Informing-ի, արդյունքում պարզվել է, որ մարդիկ սոցիալական կարգավիճակը ժառանգում են ավելի հաճախ, քան հասակն ու քաշը: Սոցիալական կարգավիճակը սերնդե սերունդ փոխանցվում է տարիներ շարունակ: Եվ այն որոշվում է բազմաթիվ ժառանգական նշաններով, որոնց թվում մեծ դեր է հատկացվում ընտանիքի գենետիկ մշակույթին: