Ամբողջ աշխարհի ակտիվիստ կանայք 1981 թվականից նոյեմբերի 25-ին նշում են բռնության դեմ օրը: 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց հանդեպ բռնության վերացման պայքարի օր (International Day for the Elimination of Violence against Women - 54/134 բանաձեւ): ՄԱԿ-ը կառավարություններին, միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկել է այդ օրը միջոցառումներ անցկացնել՝ ուղղված այդ խնդրին հասարակության ուշադրության ներգրավմանը:

Ըստ Calend-ի, Օրվա պատմական նախադրյալն է դարձել 1961 թվականին Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունը: Դոմինիկյան բռնապետ Ռաֆայել Տրուխիլյոյի հրահանգով, գազանաբար սպանվել են Միրաբալ քույրերը. երեք աղջիկներ, ովքեր քաղաքական ակտիվիստներ էին:

Ճերմակ ժապավենը կանանց հանդեպ բռնության ցանկացած ձեւի դեմ եւ մայրության պահպանության խորհրդանիշն է, որն օգտագործվում է նաեւ նման բոլոր այլ դեպքերում: Սակայն կանանց հանդեպ բռնությունը շարունակում է արդիական մնալ: Կանանց գրեթե 70%-ը տառապում է կենցաղային մակարդակով իրականացվող բռնությունից:

Առանձին թեմա է ընտանիքում բռնությունը, որից մեծ թվով կանայք են տուժում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, աշխարհի կանանց ու աղջիկների 35%-ը ենթարկվում է այն կամ այն ֆիզիկական եւ/կամ սեռական բռնության: Մինչեւ 15 տարեկան շուրջ 30 միլիոն աղջիկներ մինչ օրս ենթակա են կանացի օրգանների խեղող վիրահատությունների վտանգին, եւ 130 միլիոն կանայք անցել են այդ գործողության միջոց (հիմնականում Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում), աշխարհի ավելի քան 700 մլն կանայց ամուսնացրել են՝ դեռեւս մանկության տարիքում:

Չնայած դրան, մի շարք երկրներում կանանց դեմ բռնությունները պահպանվում են սերունդների ընթացքում: