Մեքսիկայի Հերերո նահանգում, որտեղ այս տարվա սեպտեմբերին տասնյակ ուսանողներ էին անհետացել, հայտնաբերվել է տասը գերեզման՝ մարդկային մնացորդներով, հայտնում է polit.ru-ն։
Ըստ աղբյուրի՝ գերեզմաններից յոթում ոսկորներ են գտել, մնացածներում՝ արյունոտ հագուստներ։ Առաջիկայում գտածոները կփոխանցվեն գլխավոր դատախազությանը՝ փորձաքննության համար։
Այս տարվա սեպտեմբերին Իգուալայում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ ուսանողների միջեւ, որի ժամանակ սպանվել էին վեց ցուցարարներ, եւս 43-ն անհետ կորել էին։
Նախնական տվյալով՝ անհետ կորածներին ձերբակալել էին ոստիկանները եւ այնուհետ հանձնել «Միացյալ մարտիկներ» հանցախմբին։




























