Դուբայը՝ ոսկու քաղաքը, Դուբայի 20-րդ շոփինգի փառատոնի շրջանակներում ցանկանում է հերթական ռեկորդը սահմանել՝ պատրատելով աշխարհի ամենաերկար ոսկե շղթան, հայտնում է Emirates 24/7-ը:
22 կարատանոց ոսկե շղթան կպատրաստեն 500 առաջատար ոսկերչական ընկերությունները: Դուբայը կփորձի գերազանցել 1999թ. սահմանած սեփական ռեկորդը: Այժ ժամանակ ոսկյա շղթայի երկարությունը կազմել է 4,1 կմ, որի պատրաստաման համար 361 ոսկերիչ է ներգրավվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպիչները նշում են, որ շղթայի երկարությունը կարող է կազմել 160 կգ-ից մինչեւ 200 կգ: Աշխարհի ամենաերկար շղթան հասանելի կլինի նաեւ գնորդների համար: Այնվաճառքի կհանվի հունվարի 5-ին:




























