FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհիները կրկին գրոհել են Հռոմի պապին: Կիսամերկ ակտիվիսուհիներից մեկը բարձրացել է Սթրասբուրգի տաճարի բարձրահարթակի վրա եւ թափահարել եվրոպական դրոշը: Աղջիկա մարմնի վրա հակապապական կոչեր են գրված եղել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակտիվիտուհին բողոքի ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ նոյեմբերի 25-ին ծրագրված Եվրոպայի Խորհուրդ եւ Եվրախորհրդարան պապի այցի: «Պապը քաղաքական գործիչ չէ»,- գրված է եղել ֆեմինիստուհում մեջքին:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 14-ին երեք «սեքստրեմիստուհիներ» նույնպես բողոքել են պապի Սթրասբուրգ այցելության առիթով: Կանայք մերկացել են ուղիղ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի հրապարակում:




























