Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ երկրները կարող են Իրաքին, Իրանին եւ Լիբիային ազատել նավթի արդյունահանումը կրճատելու պարտավորությունից, եթե կազմակերպության անդամները Վիեննայում համապատասխան որոշում ընդունեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նախաձեռնության մանրամասներին ծանոթ աղբյուրները:

Վիեննայում ամենամյա հանդիպմանը նոյեմբերի 27-ին ՆԱԵԿ-ի երկրները պետք է որոշեն՝ դիմելու են արդյոք նավթի արդյունահանման կրճատման՝ աշխարհում նավթի օգտագործման կանխատեսումների վատթարացման  եւ ԱՄՆ-ում դրա արդյունահանման ծավալների բարձրացման ֆոնին:

Պետդումայի էներգետիկ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Պավել Զավալնին ավելի վաղ տեսակետ էր հայտնել, որ Ռուսաստանը պետք է միանա ՆԱԵԿ-ի երկրներին, եթե վերջիններս որոշեն կրճատել նավթի արդյունահանման ծավալները: