Երկու մոսկովյան եւ մեկ դաղստանյան բանկեր զրկվել են լիցենզիաներից: Ռուսաստանի բանկի կողմից նման խիստ քայլերի պատճառը ֆինանսական կազմակերպությունների կողմից ռուսական օրենսդրության պահանջների խախտումն է, հայտնում RBK-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բանկ-Տ-ի դեպքում լիցենզիայի հետկանչի պատճառը բարձրռիսկային վարկային քաղաքականությունը, վարկատուների նկատմամբ պարտավորությունների ժամակին չկատարումը եւ ակտիվների ոչ բավարար որակն է:

ԲՎԱ-բանկի լիցենզիայի անվավերությունը բացատրվում է  բարձրռիսկային վարկային քաղաքականությամամբ՝ պայմանավորված ցածրորակ ակտիվներում դրամային միջոցների տեղակայմամբ:

Դերբենտի «ՊրեստիժԿրեդիտԲանկը» լիցենզիայից զրկվել է բանկային գործունեույթունը կարգավորող դաշնային օրենքները չկատարելու պատճառով:

ԿԲ-ն նաեւ նոյեմբերի 26-ին Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքներում դադարեցրել է 3 ուկրաինական բանկերի գործունեությունը՝ «Զոլոտիե վորոտա», ՆԵՕՍ բանկ եւ «Կրեդի ագրիկոլ բանկ»: