Ալթայում ապօրինի վերականգնողական կենտրոնի բժիշկները ցախերով, մականներով եւ այլ առարկաներով ծեծել են հիվանդներին, փոխանցում է  LifeNews-ը՝ վկայակոչելով ՆԳՆ Ալթայի երկրամասի գլխավոր վարչությունը:

Ըստ աղբյուրի՝  քրգործի շրջանակում խուզարկություններ են կատարվել կենտրոնի տնօրենի տանը եւ աշխատավայրում: Առգրավվել են ձեռնաշղթաներ, մականներ, զենք, ներարկիչներ եւ փաստաթղթեր: Ձերբակալվել է կենտրոնի աշխատակիցներից մեկը:

Ոստիկանությունն  այժմ նման ոչ առեւտրային ընկերությունների մի ամբողջ ցանց է ստուգում, որտեղ մարդկանց իբրեւ թե օգնում են պայքարել վատ սովորությունների դեմ:

«Պատժել են աննշան թուլությունների՝ անժամանակ ծխելու, ինչ-որ սխալ բան ուտելու համար», - ՆԳՆ ԳՎ ղեկավարի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Հաստատությունը լքել ցանկածողներին ծեծել եւ ձեռնաշղթաներ են հագցրել: Ստուգումների առիթ էր հանդիսացել կենտրոնի պոտենցիալ հիվանդներից մեկին ծեծի ենթարկելը: Նախնական պարզվել է, որ ծեծել են բուժումից հրաժարվելուց հետո: