Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղում երեկ` նոյեմբերի 27-ին  երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել:  NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրան գտել են Արեւաշատ գյուղի եւ Արարատի մարզի Արբաթ գյուղերի միջնամասով ջրատարի  մոտ` ծառից պարանով կախված: 

Նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ինքնասպանություն է: Տղամարդը 34 տարեկան էր, ապրում էր Արեւաշատ գյուղում:  Կատարվածի հանգամանքները պարզվում են: