Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ հանրաքվե կանցկացնի Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու հարցով, եթե հաղթի 2017թ. նախագահական ընտրություններում, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե ես հանրապետության ղեկավար ընտրվեմ, պարտավորություն կստանձնեմ 6 ամիս անց Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու», - Լե Պենի խոսքերն է փոխանցում գործակալությունը:

Պատգամավորը նշել է, որ 6 ամսում նա մտադիր է եվրոպական մարմինների հետ պայմանավորվել Ֆրանսիայի տարածքային, օրենսդրական եւ տնտեսական, ինչպես նաեւ արժութային ոլորտում ինքնիշխանությունը վերականգնելու մասին:

«Ազգային ճակատի» առաջնորդը նշել է, որ նախագահի պաշտոնը կլքի, եթե ֆրանսիացիները դեմ քվեարկեն ԵՄ-ի կազմից դուրս գալուն: