Հայաստանում ռուսական ավիացիոն «էրեբունի» ռազմաբազայում Հարավային ռազմական օկրուգի  ռազմաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ուժերը ամփոփել են 2014թ. մարտական պատրաստականության արդյունքները:

ՀՌՕ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ չորրորդ սերնդի Միգ -29 ժամանակակից թեթեւ կործանիչներով օդաչուների թռիչքները կազմել են ավելի քան 1000 ժամ, ուղղաթիռներով թռիչքները՝ 550 ժամ:

Թռիչքների 40%-ը իրականացվել են գիշերային սահմանափակ տեսանելիության  պայմաններում:

«Նախորդ տարվա համեմատ ստորաբաժանումների մարտական պատրաստականությունն աճել է միջինը 20%-ով» -հայտարարել է ավիացիոն միավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը:

Հաջորդ տարի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ, Երեւանի Ազատության հրապարակում ռուսական ռազմաբազայի օդաչուները թռիչքային վարպետություն կցուցադրեն զույգերով եւ համաժամանակյա թռիչքներով, նաեւ՝ բարձր պիլոտաժի մանեւրներ կներկայացնեն: