85 տարեկան հասակում մահացել է Լատինական Ամերիկայի ամենահայտնի կատակերգուներից մեկը՝ Ռոբերտո Գոմես Բոլանյոսը:
«Չեսպիրիտո» անունով հայտնի մեքսիկացի 40 տարի շարունակ զվարճացնում էր երեխաներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա դերերից էին El Chapulin Colorado-ն կամ Կարմիր մորեխը, որը հետագայում ոգեշնչել է ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալում Մարդ-իշամեղվի ստեղծողներին:
Բոլանյոսը նաեւ խաղացել է մի քանի պիեսներում ու ֆիլմերում: Նրա կենդանի ելույթները դահլիճներ է լցրել: Բոլանյոսը մահացել է Կանկուն առողջարանակային քաղաքում:




























