Ստավրոպոլի օդանավակայանն այսօր՝ նոյեմբերի 29-ի առավոտից չի ընդունում օդանավեր՝ մառախուղի պատճառով:
«Օդանավակայանը փակ է վատ եղանակի պատճառով: Հիմա «Շերեմետեւոյից» օդանավ է թռել, որն ուշացել է մոտ 2 ժամով: Օդանավին սպասում ենք ժամը 11.45-ին»,-հայտնել են օդանավակայանի տեղեկատու կենտրոնից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ՝ հետաձգվել է 3 չվերթ: Այս պահին Ստավրոպոլում մառախուղ է, օդի ջերմաստիճանը -2 աստիճան:




























