19-րդ դարի հանրային զուգարանը Լոնդոնի կենտրոնում վերածել են հարմարավետ սրճարանի:

 «The Attendant» անվանմամբ սրճարանը Վիկտորյանական դարաշրջանի զուգարանի տեղում է կառուցվել, որը 60 տարի չէր գործում, հայտնում է «The Telegraph»-ը:

Տղամարդկանց զուգարանն ահավոր վիճակում էր, երբ նոր տերերը գնել էին այն: Երկու տարի է պահանջվել զուգարանը սրճարանի վերածելու համար: Սակայն նոր տերերը որոշել են պահպանել օրիգինալ դետալները: Այսպես, սրճարանում 1890թ. միզարաններ կան, որոնք հանգամանորեն մանրէազերծվել են եւ օգտագործվում են որպես սեղանները բաժանող թմբիկներ: