Հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը որոշել է վաճառքի հանել իր ատրճանակների ու այլ զենքերի հավաքածուն, որը հավաքել է մի քանի տասնամյակների ընթացքում: Նրա հավաքածուն այսօր ներկայացվել է  Փարիզի Cornette de Saint Cyr աճուրդային տանը: Տորգերը տեղի կունենան դեկտեմբերի 1-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կինեմատոգրաֆիայում իր կեսդարյա կարիերայի ընթացքում Ալեն Դելոնը հաճախ է էկրաններին հայտնվել զինված միայնակ-հերոսի կերպարով, սակայն քչերին է հայտնի, որ այդ պերսոնաժների հետեւում իր գործի իսկական գիտակ եւ կոլեկցիոներ է թաքնված:

Խոսքը մոտ 80 զինատեսակների հավաքածուի մասին է:

Վաճառքի հանված առավել թանկ զենքերից է Purdey տեսակի որսորդական զենքը, որի վրա նշված է A.D., որը Ալեն Դելոնի անվան առաջին տառերն են: Վաճառքի է հանված նաեւ Holland & Holland ընկերության արտադրության կարաբինը: Նրանց արժեքն է 15 հազար եվրո եւ 30 հազար եվրո՝ համապատասխանաբար: