«Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին բանակցություններ է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ընկերության հաղորդագրության համաձայն, նաեւ բանակցություններ են կայացել Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզի հետ:
Հաղորդագրության մեջ հանդիպման օրակարգի բավական ընդհանուր ձեւակերպում է տրված. «Կողմերը քննարկել են գազային ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրը: Գերմանիայից հետո Թուրքիան «Գազպրոմ»-ի՝ մեծությամբ երկրորդ վաճառքի շուկան է: 2013 թվականին «Գազպրոմ»-ը Թուրքիային 26.7 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել»:




























