Թուրքիայի Ամասիա նահանգում ուսումնական թռիչք իրականացնող F-16 ռազական օդանավ է կործանվել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ դեկտեմբերի 1-ին Ամասիա նահանգի Մերզիֆոնի 5-րդ ռազմաօդային բազայից օդ բարձրացած F-16 կործանիչը դեռեւս անհայտ պատճառներով վայր է ընկել Մերզիֆոնի շրջանից 36 կմ հեռավորության վրա։

F-16-ի վայր ընկնելու ժամանակ օդաչուն հասցրել է անկարգելով (պարաշուտ) թռչել եւ անվտանգ վայրէջք կատարել։ Ավելի ուշ օդաչուին ուղղաթիռով արագ տեղափոխել են հիվանդանոց՝ անհրաժեշտ բուժզննության համար։