Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում երկուշաբթի՝ դեկտեմբերի 1-ին, հզոր պայթյուն է որոտացել: «ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով «Ալ-Յում աս-Սաբիա» լրատվական գործակալությանը, նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կահիերի համալսարանի շրջանում:
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասշտաբների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդում: Պայթյունի պատճառը նույնպես անհայտ է:



























