Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարա ժամանելուց հետո առաջինն այցելել է Աթաթուրքի դամբարան։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը  Երեւանի ժամանակով 15։08-ին  վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում։

Ռուսաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, Թուրքիայի ԱԳն-ի ներկայացուցիչներ եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները։

Օդանավակայանից Վլադիմիր Պուտինն իրեն ուղեկցողների հետ այցելել է Աթաթուրքի դամբարան եւ ծաղկեպսակ դրել։

Ավելի ուշ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը, որից հետո սկսվել է երկու երկրների ղեկավարների փակ հանդիպումը։