Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այնտեղ նա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։




























