ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Կիեւի ռազմական աջակցության շուրջ որոշման անհրաժեշտություն կամ հնարավորություն չի տեսնում:
«ՆԱՏՕ-ն ճգնաժամը սկսվելուց ի վեր մշտապես իր հստակ աջակցությունն է արտահայտում Ուկրաինային», - ընգդծել է նա:
Իենս Սթոլթենբերգը հիշեցրել է, որ Դաշինքը Կիեւին ինքնուրույն ռազմական աջակցություն տրամադրելու հնարավորություն չունի: Միեւնույն ժամանակ, նա դաշինքի անդամ-պետությունների կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու շուրջ ռազմական որոշում ընդունելու անհրաժեշտություն չի տեսնում:
Նրա կարծիքով, դաշինքը պետք է փորձի փոխել Ռուսաստանի պահվածքը մեկուսացման ճանապարհով: «Ռուսաստանն ունի ընտրության հնարավարություն, եթե նա շարունակի խախտել միջազգային իրավունքը, ապա ավելի ու ավելի կմեկուսացվի, իսկ եթե վերադառնա միջազգային պայմանավորվածությունների ու իր ստանձնած պարտավորությունների կատարմանը, կվերադառանա նաեւ աշխարհի հետ համագործակցությանը»:




























