Վաղ առավոտյան, «Իսլամական պետության» զինյալների հարձակման հետեւանքով առնվազն 16 իրաքցի սահմանապահ է զոհվել, հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:
Սահմանապահ դիրքը գտնվել է սիրիական սահմանին մոտ, հայտնում է Gazeta-ն:
«Սիրիայի սահմանի մոտ գտնվող Ալ-Վալիդե սահմանակետի վրա հարձակման արդյունքում 16 սահմանապահներ, այդ թվում՝ կապիտանը, զոհվել են, եւս 4-ը վիրավորվել են», - ասել է Անբար նահանգի նահանգային խորհրդի ղեկավարի տեղակալը:




























