Հունական ոստիկանությունը Հունաստանի հանգստավայրային Կալիֆեա քաղաքի 58-ամյա պանդոկատիրոջ սպանության մեղադրանքով Վրաստանի 5 քաղաքացու է ձերբակալել, այդ թվում՝ մեկ կնոջ: Այս մասին դեկտեմբերի 1-ին հաղորդել են հունական լրատվամիջոցները:
Պանդոկատիրոջը մահացու ծեծի են ենթարկել այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ասել չհրկիզվող պահարանի գաղտնագիրը, որտեղ նա պահում էր ստացված գումարը: Հունաստանի ոստիկանության հաղորդմամբ, այն մասին, որ չհրկիզվող պահարանում դրամ կա, գողերին տեղեկացրել է պանդոկում աշխատող կինը:
Ըստ «Նովոստի Գրուզիա»-ի, հույն իրավապահները Վրաստանի քաղաքացիներին նաեւ այլ հանցագործություններ կատարելու մեջ են կասկածում:



























