Հայաստանի իշխանությունները վախենում են կորցնել ընտրությունների վերահսկողությունը: Այդ մասի այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խորհրդարանում Ընտրական օրենսգրքում փոփոխութունների մասին ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկումների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Քանի դեռ ընտրություններում պահպանվում են միամանդատ շրջաններ, դրանց միջոցով խորհրդարան են մտնում մարդիկ, որոնք տեղական շրջանում հեղինակություն են խաղում եւ մարդկանց կաշառում են 5 հազար դրամով: Հենց դրա պատճառով, միամանդատ քաղաքական համակարգը երկրի ներքային քաղաքական զարգացմանը ադեկվատ չէ: Իր հերթին, իշխանությունն իրեն նեղություն չի տալիս կառուցողական քննադատության՝ սահմանափակելով բարոյախոսությամբ, թե ինչ պետք է անի ընդդիմությունը եւ ինչը ոչ:
«Մի՞թե անհասկանալի է, որ եթե դուք նախքան ընտրությունները 131 պատգամավորական տեղերից ապահովում եք 41 միամանդատ տեղ, այսինքն՝ մոտ 1/3-ը, ապա չհաղթել պարզապես չեք կարող: Ո՞վ չի հաղթի մրցակիցներին, եթե սկսի 33 մետրից: Այստեղ եի կաղը, եւ հաշմանդամը առաջինը կհասնի: Իսկ եթե ներկայիս գումարման խորհրդարանից հանեք միամանդատների թիվը, դուք կլինեք փոքրամասնությունը: Եւ դա շատ լավ գիտակցում եք», - նկատեց Հակոբյանը:
«Ձեր միակ նպատակը ձեր աթոռներն ու թիկնաթոռները երկու ձեռքով ամուր պահելն է: Եվ որքան մոտ են ընտրությունները, այնքան ուժեղ եք կառչում: Դե ինչ, պինդ բռնեք, կտեսնենք՝ ինչի կհանգեցնի դա», - հավելեց նա:




























