Դեկտեմբերի 1-ից 2-ը Երեւանում պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի ՆԳ նախարար Ա. Չիկաիձեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Վրաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցության առաջնային հարցեր, մասնավորապես, Վրաստանի սահմանային ոստիկանության եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերության շրջանակների ընդլայնման, մաքսանենգության դեմ պայքարի, ինչպես նաեւ անօրինական միգրացիային առնչվող եւ այլ  խնդիրներ: