«Աէրոֆլոտ»-ի նոր՝ «Պոբեդա» լոուքոսթերը դեկտեմբերի 1-ից սկսել է չվերթները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Առաջին չվերթն իրականացվել է Մոսկվա-Վոլգոգրադ ուղղությամբ, մոսկովյան ժամանակով 10:50-ին: Այս չվերթի տոմսերը 2.450 ռուբլի են արժեցել:
2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Աէրոֆլոտ»-ը գրանցել է «Բյուջետային փոխադրող» ՍՊԸ դուստր-ձեռնարկությունը, որն աշխատելու է «Պոբեդա» ապրանքանիշի ներքո: «Պոբեդա»-ի ինքնաթիռները Վնուկովո օդանավակայանից չվերթներ են իրականացնելու դեպի Սամարա, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Պերմ, Տյումեն, Բելգորոդ ու Սուրգուտ: Նվազագույն սակագինը (առանց հաշվի առնելու հավաքագրումները) կազմելու է 999 ռուբլի:



























