ԱՄՆ-ն եւ Թուրքիան մոտ են գործարքի կնքմանը, որը ամերիկացի զինվորականներին եւ դաշնակիցներին թույլ կտա թուրքական ավիաբազաներն օգտագործել Սիրիայի հյուսիսում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի արշավի համար: Այդ մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան եւ թուրքական պաշտոնյաներին:
Ինչպես հաղորդվում է, Անկարան եւ Վաշինգթոնը այլեւս չեն քննարկում Թուրքիայի կողմից ավելի վաղ առաջարկված առավել լայն, թռիչքների համար արգելված գոտու ստեղծումը:
Ակնկալվում է, որ ավիաբազայի օգտագործման թույլտվության որոշման հիմնավորման համար Թուրքիան, հետեւելով Իրաքի օրինակին, կդիմի ՄԱԿ-ին՝ ինքնապաշտպանության իր իրավունքից օգտվելու համար:




























